Բաժիններ՝

Հայաստանը կմասնակցի վավերագրական կինոյի բրիտանական փառատոնին

Այս տարի «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնին մասնակից հայ ռեժիսորներից մեկը Բրիտանական խորհրդի աջակցությամբ կմասնակցի Միացյալ Թագավորությունում անցկացվող Sheffield Doc/Fest 2013 թվականի փառատոնին, այս մասին տեղեկանում ենք Բրիտանական խորհրդի մամուլի հաղորդագրությունից:
Բրիտանական խորհուրդը փառատոնի շրջանակում սահմանել է հատուկ մրցանակ` մասնակցություն Sheffield Doc/Fest 2013 փառատոնին:
Հաղթողը կընտրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի և Բրիտանական խորհրդի ներկայացուցչի կողմից:
Sheffield Doc/Fest-ը վավերագրական կինոարվեստի ճանաչված փառատոներից է, որ յուրաքանչյուր տարի իր շուրջն է համախմբում վավերագրական կինոյի լավագույն ներկայացուցիչներին` քննարկելու և ներկայացնելու տարվա ընթացքում ստեղծված աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031