
Ադրբեջանի ԱԳՆ-ն խառնվում է իրանաբնակ ադրբեջանցիների ձերբակալությանը

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևը հայտարարել է, թե ադրբեջանական հասարակությունը լրջորեն անհանգստացած է Իրանում Ադրբեջանի քաղաքացիներ Ֆարիդ Հուսեյնի ու Շահրիյար Հաջիզադեի ձերբակալման կապակցությամբ:
Աբդուլաևը հույս է հայտնել, որ Իրանի ղեկավարությունը տվյալ հարցում կանի այնպիսի քայլեր, որոնք կհամապատասխանեն երկու հարևան երկրների հարաբերությունների ոգուն:
Նշվում է, որ Իրանում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիները մեղադրվում են խոշոր չափ թմրանյութերի շրջանառության և Իսրայելի օգտին լրտեսություն ծավալելու մեջ, ինչի համար նրանց սպառնում է մահապատիժ: