Հայաստանի խուլուհամր երեխաների համար՝ 100000 դոլար

Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքում վերջերս անցկացված Հայաստանի խուլ երեխաների ու պատանիների լսողության ապահովմանն ուղղված ամենամյա դրամահավաքի արդյունքում հավաքվել է 100.000 դոլար, հայտնում է ամերիկյան «Ասպարեզ» օրաթերթը:
Միջոցառումը կազմակերպվել է Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի կողմից, որի նախագահն է Սալբի Ագարակյանը, փոխնախագահը` Ավո Ավետիսյանը:
Միջոցառման ընթացքում Սալբի Ագարակյանը ներկայացրել է կազմակերպության գործունեությունը` հիշեցնելով, որ կազմակերպության շնորհիվ կատարված վիրահատությունների արդյունքում Հայաստանի 49 խուլ ու համր երեխաներ ու պատանիներ սկսել են լսել ու խոսել:
Միջոցառմանը ներկա են եղել Գլենդելի քաղաքապետարանի խորհրդի անդամներ Լաուրա Ֆրիդմանն ու Արա Նաջարյանը, Ամերիկահայ բժշկական ընկերակցության նախագահ, դոկտոր Վիգեն Սեֆիլյանը, հայտնի իրավաբաններ Կարո Մարտիրոսյանն ու Արմեն Ագարակյանը և հայ համայնքի այլ ներկայացուցիչներ:
Աշնանը հիմնադրամը կանցկացնի նաև բարեգործական ճաշկերույթ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031