Բաժիններ՝

Աբրահամ Խաշմանյանը` Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ

Կապանի «Գանձասարի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ: «Արարատ» ՖԱ-ի խորհուրդը որոշում է կայացրել հրաժարվել Ալբերտ Սաֆարյանի ծառայություններից, ով գլխավորում էր թիմը այս մրցաշրջանի մեկնարկից:Այս մասին հայտնեցին «Արարատի» մամուլի քարտուղարությունից:
«Արարատը» ներքին առաջնությունում` 15 տուրից հետո, եզրափակում է մրցաշարային աղյուսակը` վաստակած 4 միավորով: Թիմը միայն մեկ հաղթանակ է գրանցել, ինչպես նաև վերջին տուրում կարողացել է միավոր կորզել «Գանձասարից» վերջինիս հարկի տակ:
Հիշեցնենք, որ մարզչական կարիերայի ընթացքում Խաշմանյանը գլխավորել է Երևանի «Կիլիկիան» ու Կապանի «Գանձասարը»: Վերջինս Խաշմանյանի գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս