
Իտալիան Սիրիային զինվորական կապի միջոցներ է մատակարարել

Իտալական Selex Elsag ընկերությունը անցած տարվանից Սիրիա է մատակարարում Tetra ֆիրմայի կապի սարքավորումներ, որոնք հուսալի կապով են ապահովում տարբեր ուժային կառույցներին, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով Wikileaks կայքի հրապարակած` սիրիացի չինովնիկների էլեկտրոնային նամակագրությունը:
Կայքի տվյալների համաձայն` իտալացիները ոչ միայն վաճառել, այլ նաև ուսուցանել են սիրիացի մասնագետներին` ինչպես աշխատել նման սարքերի հետ: Միևնույն ժամանակ, Wikileaks-ի համաձայն, Tetra տեխնոլոգիան կոտրվել ու գաղտնազերծվել է Ամերիկյան ազգային անվտանգության գործակալության աշխատակիցների կողմից:
Selex Elsag ընկերության կայքում Սիրիայի հետ համագործակցության մասին տեղեկություն չկա: