Բաժիններ՝

Նոտարական պալատի նոր շենքը անմիջական շփման հնարավորություն կընձեռի

Հունիսի 30-ին Ալեք Մանուկյան 8/1 հասցեում իր 20-ամյա գործունեությունից հետո վերջապես շենք ունեցավ ՀՀ Նոտարական պալատը: Պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանի համոզմամբ, պալատը հանրային սեկտորի առաջին օղակն է, որը, Կառավարության ծրագիրը հավանության արժանանալուց հետո, արձագանքում է բարեփոխումների ներկա ուղեգծին:
«Նոտարական պալատը կատարելու է իր ֆունկցիաները նորովի, թարմացված, ժամանակի ոգուն համապատասխան»,- նշեց Մամիկոն Ասլանյանը:
Հիշեցման կարգով ասենք, որ ՀՀ Նոտարական պալատը գործում է մոտ 20 տարի և ունի էլեկտրոնային կայք` npa.am, որը գործում է 2010թ.-ից, սակայն կայքում տեղադրված են ընդամենը նոտարական գրասենյակների կոնտակտային հասցեներն ու հեռախոսները, ուրիշ ոչինչ` ոչ մի նորություն, ոչ մի ծանուցում, քաղաքացիների հետ անգամ չնչին կապի բացակայություն, մինչդեռ այսօր համացանցը լավագույն միջոցներից մեկն է իրական ժողովրդավարություն և պետության ու քաղաքացու միջև համագործակցություն հաստատելու: Ինչևէ, շենքի բացումով նոտարների գործունեությունից տուժած անձանց համար հնարավորություն կստեղծվի ավելի հեշտ կապվել գերատեսչության ղեկավարության հետ և իրենց բողոքի ձայնը ավելի արագ տեղ հասցնել: Նոտարական պալատը նոր շենքը քաղաքացու հետ անմիջական շփման ավելի մեծ հնարավորություն կստեղծի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031