Ադրբեջանցիների ատելությունը շիզոֆրենիայի է հասնում

Հայերի հանդեպ ադրբեջանցիների ատելությունն արդեն այնպիսի ծավալներ է ընդունել, որ հանուն այդ մտասևեռման նրանք պատրաստ են մերժել նույնիսկ սովորական գույները: Հենց նման ճակատագրի են այժմ արժանացել կապույտն ու նարնջագույնը միայն այն բանի համար, որ այդ գույները կան Հայաստանի դրոշի վրա: Ադրբեջանական կայքերն այս օրերին ահաբեկված գրում են, թե իրենց երկրի մի շարք շրջաններում կարելի է հանդիպել առևտրի կետերի, որոնց արտաքին ձևավորման մեջ գործածվել են հայկական դրոշի գույները: Ահա թե ինչ է գրում այդ առթիվ կայքերից մեկը. «Մի շարք գործարարներ կամա թե ակամա իրենց հաստատությունները ներկում են Հայաստանի դրոշի գույներով: Բաքվի 3-րդ միկրոշրջանի հրապարակում, նախկին ավտոկայանի մոտ գտնվող բենզալցակայանը վերանորոգումից հետո ներկվել է հայկական դրոշի կապույտ և նարնջի գույներով: Հայաստանի դրոշի գույներով ներկված բենզալցակայանի անունը H-Petrol է, ինչը մի շարք հարցեր է ծնում, քանի որ Հայաստանում էլ կան H-Petrol անվանմամբ բենզալցակայաններ, որոնք պատկանում են Hayastan Petrol ցանցին»:

Տեսանյութեր

Լրահոս