Տպիչները վնասող նոր վիրուս է հայտնաբերվել

Հակավիրուսային Symantec ընկերության փորձագետները հայտարարում են, որ նոր վնասատու ծրագիր է հայտնաբերվել, որը գրասենյակային տպիչներին ստիպում է անիմստ տեքստ տպել, քանի դեռ նրանցում թուղթ կա, հաղորդում է Vesti.ru կայքը: Այս պահի դրությամբ Milicenso անվանումը ստացած ՙտրոյական՚ ծրագիրը խոցել է ԱՄՆ-ի, Հարավային Ամերիկայի, Հնդկաստանի և Եվրոպայի որոշ երկրների համակարգիչներ: Աշխարհի խոշորագույն՝ Fortune 500-ի ցանկում տեղ գտած ընկերություններից մեկի ցանցային ադմինիստրատորը իր բլոգում գրել է, որ «որդըե ներխուժել է 80 կորպորատիվ տպագրական-սերվերներ: Տպելու բոլոր հրահանգները 15 նիշից կազմված յուրահատուկ անվանում են ունեցել: Նրա խոսքով, այնպիսի տպավորություն էր, թե աշխատակիցներից մեկը տպագրման հրահանգ է տվել: Նման կերպ են խնդիրը նկարագրել նաև այլ տուժածներ՝ հիշատակելով հարյուրավոր տպիչներ, որոնք արագորեն անիմաստ վատնել են ամբողջ թղթի պաշարը: Վարակակիր համակարգիչները ուսումնասիրած Symantec-ի փորձագետները, դրանցում հայտնաբերել են տրոյական ծրագիր, որը Milicenso անվանումն է ստացել: Փորձագետները այն դասել են բարդ բեքկոդերի շարքին, որոնք ինքնին վնաս չեն հասցնում, սակայն այլ ավելի վնասակար վիրուսային ծրագրերի ներթափանցման խողովակ են հանդիսանում:

Տեսանյութեր

Լրահոս