Բաժիններ՝

Ավտովթարից տուժած զինվորականի վիճակը ծանր է

Այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20.00-ի սահմաններում Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Էդվարդ Արամյանը, վարելով «Նիսան Ալթիմա» մակնիշի 88 ՍՍ 303 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի ձախ երթևեկելի մասից և բախվել ծառին: Վթարի արդյունքում վարորդը և ուղևոր՝ նույնպես Եղեգնաձոր քաղաքի բնակիչ 23-ամյա Գեդեոն Հարությունյանը տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց: Նրա վիճակը ծայրահեղ ծանր է: Նա ունի անրակի կոտրվածք և վնասվածքներ գլխի մասում: Ըստ տեղեկությունների`  երկու տուժածներն էլ ծառայում են ՊՆ N զորամասում` որպես դասակի հրամանատարներ:Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները: Քննչական աշխատանքները ղեկավարել է Ռազմական ոստիկանության 8-րդ կայազորային քննչական բաժնի քննիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս