Փոխնախագահներ ընտրեցին

Հայաստանի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հունիսի 22-ին նիստեր են գումարել, որոնց ընթացքում ընտրվել են հանձնաժողովների փոխնախագահները, նաեւ հաստատվել է աշխատակարգը: Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ է դարձել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը: Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահը ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանն է: Գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել հանրապետական Տաճատ Վարդապետյանը: Առողջապահության, մոր եւ մանկան հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը: Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանը: Սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՕԵԿ-ական Խաչիկ Հարությունյանը: Պետաիրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը: Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը: Իսկ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել էր փոխնախագահի պաշտոնից:

Տեսանյութեր

Լրահոս