
Ինքնասպանության նոր ձև` …մեքենայով հանդերձ

Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 21-ին տեղի ունեցած մի արտառոց դեպքի փաստով: Երեկ՝ ժամը 14.00-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արզնիի ձորից դեպի Նոր Գեղի տանող ճանապարհի ձորում ավտոմեքենա կա, որի մեջ էլ երիտասարդ տղա՝ վիրավոր վիճակում: Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ ավտոմեքենան պատկանում է Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի բնակիչ 35-ամյա Արմեն Հակոբյանին: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ ընտանեկան անախորժությունների հետ կապված՝ ինքը ցանկացել է կյանքին վերջ տալ: Նա ամուսնացած է և ունի 10 ամսական աղջիկ երեխա, և նրանց ամուսնալուծության հարցը քննվում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում: Արմեն Հակոբյանը, նստելով իր անձնական օգտագործման «Օպել» մակնիշի 31 ՕՕ 075 համարանիշի ավտոմեքենան, ցանկացել է դրանով հանդերձ ձորն ընկնել: