Բաժիններ՝

Սպանվել է հանցագործ աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան

Հունիսի 22-ին, առավոտյան ժամը 03:00-ին, հիվանդանոցից  Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատների`  նրան հայտնաբերել են իրենց տան մոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը  պարզել է, որ նույն օրը, ժամը 02£30-ին անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ:     Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է “ԱԿՄ” տեսակի, 7,62 մմ տրամաչափի   խլացուցիչով  ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով և 19 փամփուշտներով, ինչպես և նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ և չկրակված 2 փամփուշտ: Կատարվում է նախաքննություն: Ըստ տեղեկությունների` զոհվածը քրեական աշխարհում հայտնի «Երկաթուղայինների Ռաֆոյի» տղան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս