Փաշինյանն իր թափառականներով սնանկացրել է Երրորդ Հանրապետությունը. պետք է նոր ազգային ծրագիր. Ղազինյան

2022 թվականին Հայաստանում արդեն պետք է ձևակերպված լինի նոր համազգային ծրագիրը, ինչի շուրջ, իհարկե, ընդդիմությունն աշխատել է այս ողջ ընթացքում, սակայն փաթեթավորված  այն հանրության դատին կներկայացվի 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին՝ հիմքում դնելով ներազգային համերաշխությունն ու հաշտությունը, որի վրա պետք է ամրագրվի այն երազանքը, որի շուրջ պետք է գնալ համաձայնության։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝  հավելելով.

«Հայաստանը մինչև հիմա ուներ երեք երազանք՝ Արցախյան հաղթանակ, աղետի գոտու վերականգնում ու ուժեղ պետականության կառուցում։ 2005-2006 թվականից հետո պետք է դրվեր 20 տարվա նոր ուղենիշներ ու նոր նպատակներ, ինչը չարվեց և  չդրվեց համազգային քննարկման, ինչը, սակայն, պետք է արվի հիմա, որովհետև, եթե մենք դա անեինք, ոչ մի Նիկոլ Փաշինյան, ոչ մի թուրքական գործակալ  անգամ ասեղի ծակ չէին կարողանա գտնել, որ սողոսկեն, ուստի հիմա պետք է սկսենք աշխատել նոր պետության գաղափարի շուրջ, որը պետք է սիրվի ու ընդունվի մարդկանց կողմից ու դառնա բոլորի անձնական երազանքը»։

Դիտարկմանը՝ նոր  պետությո՞ւն, թե՞ 4-րդ հանրապետություն, ինչպես գրել էր Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն իր հայտնի հոդվածում, Արթուր Ղազինյանն արձագանքեց.

«Ես մի քիչ կխուսափեմ ասել՝ 4-րդ հանրապետություն, բայց ակնհայտ է, որ ի շնորհիվ Նիկոլ Փաշինյանի և իր փողոցային թափառական հեղափոխականների՝ սնանկացել է 3-րդ հանրապետության գոյաբանական հիմքը, ինչին նպաստել են Հայաստանում գործող  թուրքական գործակալները, որոնք լավի և վատի միջև վճարի դիմաց տեսնում էին միայն վատը, Սերժ Սարգսյանի վրա շատ ավելի ծանր նստացրեցին 800 հեկտարի կորուստը, բայց նույն ծանրությամբ Արցախի կորուստը չնստացրեցին Փաշինյանի վրա»:

Ղազինյանն ընդգծեց, որ Հայաստանն ունի ներուժ՝ բացառելով թուրքական գործակալների հայաստանյան գոյությունը՝ հասնել համազգային նոր գաղափարի։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31