Բաժիններ՝

«Թուրքիայի գլխին կախվել է ՆԱՏՕ-ից հեռացվելու սպառնալիքը». The Telegraph

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը ՆԱՏՕ-ին այլ ելք չի թողնում, քան երկիրը հեռացնել դաշինքի կազմից, գրում է բրիտանական The Telegraph-ը:

Ինչպես նշվում է, 1952թ. ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունից ի վեր նրա անդամակցությունը դիտարկվում է որպես Եվրոպայի կարևոր պատվար՝ արտաքին սպառնալիքներից:

Երկրի՝ Իրաքի և Սիրիայի հակամարտություններին մոտ գտնվելը դարձյալ ընդգծել է Թուրքիայի կարևորությունը դաշինքում, հատկապես ԴԱԻՇ-ից եկող ահաբեկչական սպառնալիքի լույսի ներքո:

Բացի այդ, երկրի ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրքը հնարավոր դարձրեց «Ինջիրլիք» ավիաբազայում պահել ՆԱՏՕ-ի տակտիկական միջուկային զենքը:
Այն փաստը, որ Վաշինգտոնը բացահայտ խոսքում է ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության հնարավոր կասեցման մասին, վկայում է, թե որքան են վատացել Անկարայի և նրա արևմտյան դաշնակիցների հարաբերությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձից հետո, գրում է հոդվածագիրը:

Հարցն այն է, թե արդյոք ՆԱՏՕ-ն կհամարձակվի իր շարքերից վտարել խնդրահարույց, սակայն իսկապես արժեքավոր անդամին: Ինչպես հիշեցնում է պարբերականը, առաջին անգամ չէ, երբ Անկարայում քաղաքական անկայունությունը ստիպում է դաշինքին վերանայել հարաբերությունները Անկարայի հետ:

Այսպես, 1960թ. Թուրքիայում կախաղան բարձրացվեց վարչապետ Ադնան Մենդերեսը, ինչն անհանգստության ալիք բարձրացրեց ՆԱՏՕ-ում, սակայն թե´ այդ, թե´ այլ դեպքերում դաշինքը հասկանում է, որ Թուրքիայի հեռացումը դաշինքից վերջնիս կհրի Ռուսաստանի կամ մերձավորարևելյան պետությունների գիրկը, այդ իսկ պատճառով էլ փակել է աչքերը նրա քաղաքական թերությունների վրա:

Եթե Էրդողանը փոխի իր քաղաքականությունը, ապա նրան կհաջողվի Թուրքիան պահպանել ՆԱՏՕ-ի կազմում, կանխատեսում է հեղինակը, հակառակ դեպքում դաշինքն ստիպված կլինի ազատվել իր դաշնակցից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս