Բաժիններ՝

Բասկետբոլ. Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցը կիսաեզրափակչում

Մոլդավայում ընթացող Բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ փուլ: Այս փուլում Հայաստանի հավաքականը կմրցի Իռլանդիայի հետ:

Իռալնդացիներն A ենթախմբում զբաղեցրել են առաջին հորիզոնականը: Հայաստանի հավաքականը, իր ակտիվում ունենալով երկու հաղթանակ և մեկ պարտություն, խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Կիսաեզրափակչի հանդիպումները կկայանան հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 19:15-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս