Բաժիններ՝

«Ասում եք՝ «լողացող կուրս», խնդրում եմ ճշտեք՝ ով որտեղ է լողում»

«Դուք ասում եք՝ «լողացող կուրս», խնդրում եմ ճշտեք՝ ով որտեղ է լողում»,- այսօր ԱԺ նիստում ԿԲ անցած տարվա գնաճային հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ դիմելով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին:

Հ.Բագրատյանը նշեց, թե ՀՀ ԿԲ-ն «շատ հաջող» է կառավարում գնաճը, ի տարբերություն ՌԴ-ի, և հետաքրքրվեց, թե ՀՀ ԿԲ-ն ինչո՞ւ չի ՌԴ-ին սովորեցնում ինչպես իջեցնել գնաճը. «Ի՞նչ է 16%-ը 3.5% դարձնելը»:

Հ.Բագրատյանը նշեց, որ վիճվարչությունը ցույց է տալիս փոխանցումներ արտերկիր և փոխանցումներ արտերկրից, և հարցրեց, թե դրանք տրանսֆերտեների և կապիտալի արտահանման հետ ի՞նչ կապ ունեն: Նրա խոսքով՝ փոխանցումները արտերկիր արագորեն աճում է, դա նշանակում է, որ դառնում ենք կապիտալ արտահանող երկիր:

Ն.Երիցյանը հույս հատնեց, որ ՌԴ-ում գնաճը արագ կիջնի, քանի որ սկզբում գնաճային սպասումները պետք է իջնեն. «Հետևենք՝ տեսնենք»:

«Տարածաշրջանի երկրների գնաճային ֆոնին մեր գնաճը կառավարելի է և ցածր»,- վստահեցրեց Ն.Երիցյանը:

Նա հայտարարեց, թե ԿԲ-ն սահմանափակ միջամտություն է իրականացնում փոխարժեքի հարցում, իսկ ամբողջությամբ լողացող փոխարժեք որևէ երկրում չկա, ԿԲ-ները միջամտում են և կարճաժամկետ տատանումները մեղմում են. «Մեր քաղաքականությունն ուղղված է նման միջավայրի ձևավորմանը»:

Կապիտալի արտահանման մասին Ն.Երիցյանը նշեց, որ վիճակագրությունը կճշտի, ավելի հստակ կասի, բայց իրական ու ֆինանսական հոսքերի ուսումնասիությունը ցույց է տալիս, որ մենք ֆինանսավորում ստացող, ոչ թե իրականացող երկիր ենք:

«Կամ ասեք՝ իրար ձեռ ենք առնում, ես ձեզ մի երկու անեկդոտ պատմեմ: Էդ ի՞նչ ասելիք է: Է, թող ԿԲ նախագահը գար, իրան հարցնեինք»,- Երիցյանի պատասխանից դժգոհեց Հ.Բագրատյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս