
Զախարովան մեկնաբանեց Ղազախստանում սպասվող Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Ռուսաստանը ողջունում է մայիսի 10-ին Ալմաթիում նախատեսված Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք պատրաստ ենք շարունակել աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման համար»,-ասել Է Զախարովան:
Նա հիշեցրել է, որ այսօր տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը և բանակցությունների օրակարգում կլինեն Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման հարցերը: