Բաժիններ՝

«Այլ բան է բիզնես հետաքրքրությունը, այլ բան է պետության շահը». Կարեն Կարապետյան. 1in.am

Հայաստանի էլեկտրական ցանցերի վաճառքի հետ կապված հնչում են ամենատարբեր տեսակետներ ու գնահատականներ: Այսուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ այդ կառույցի սեփականատերն այսուհետ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպն» է: Ուշագրավ է, սակայն, որ պարբերաբար հերքվում էին նման գործքարքի մասին տեղեկությունները: Ավելին, դեռևս այս տարվա մայիսին Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»: Թե ինչու էին ժամանակին հերքվում այդ լուրերը` 1in.am-ը  ճշտել է Կարեն Կարապետյանից:

– Նախ, սկսեմ նրանից, որ այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ,-ասաց պարոն Կարապետյանը:- Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ և բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը: Ցանկացած տրամաբանող մարդ, ով ցանկություն չունի ուղղակի ամեն ինչում սևը տեսնել, կարող է ընդունել, որ այնքան էլ դյուրին չէ գնել մի կառույց, որը 200 մլն-ից ավելի պարտք ունի և պահանջում է արդիականացման, կարգավորման ահռելի ներդրումներ՝ երկարաժամկետ կտրվածքով հետգնման հավանականության մեծ անորոշությամբ: Մյուս կողմից, հասկանալի է, որ երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող միավորը չէր կարող գնալ շարունակական կործանման, ապա՝ գուցե և սնանկացման ու, Աստված մի արասցե, փլուզման: Ուստի, այսպես թե այնպես, պետք է լիներ այն անհատը կամ կազմակերպությունը, որը կստանձներ ոլորտը կարգավորելու պատասխանատվությունը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն նշել է, որ «Տաշիր գրուպ»-ին դիմել են Հայաստանի իշխանությունները՝ քննարկելու էլեկտրական ցանցերի ձեռք բերման հարցը։ Պետք է ուշադրություն դարձնել, որ հստակ շեշտադրվում է ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ բանակցելու և էներգետիկ ակտիվների ձեռք բերման պայմանագիրը ստորագրելու մասին։ Այնպես որ, չբացառելով դեռևս չորս ամիս առաջ «Տաշիր»-ին դիմելու ցանկության առկայությունը, հասկանալի է, որ իսկապես այն ժամանակ, երբ վաճառքի մասին խոսակցություն անգամ չկար, չէր կարող լինել նաև որևէ այլ խոսակցություն գնման ցանկության մասին, ում կողմից էլ լիներ: Ինքս էլ իմ հայտարարության մեջ հստակ նշել եմ՝ ԱՅՍ ՊԱՀԻՆ: Ինչ վերաբերում է բուն բանակցությունների ընթացքում տեղեկատվության հերքմանը, ապա բիզնեսից փոքրիշատե հասկացող յուրաքանչյուր ոք տեղյակ է, որ որևէ գործարքի մասին մինչ դրա կայացումն ուղղակի չի բարձրաձայնվում: Ստորագրվեց պայմանագիրը, անմիջապես հանրությունը տեղեկացվեց:

Ինչ վերաբերում է սակագներին, ապա արդեն իսկ հայտարարվել է, որ Սամվել Կարապետյանը մեկ տարի շարունակ ՀՀ կառավարության հետ պարիտետային սկզբունքով բնակչության և փոքր բիզնեսի համար փոխհատուցելու է բարձրացած և մինչև 2015թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը: Ես վերստին կրկնում եմ, որ սակագների ցանկացած բարձրացում մեզ համար անընդունելի է: Խոսքը ոչ միայն ազգաբնակչության սոցիալական վիճակի վատթարացման մասին է, այլև ընդհանրապես տնտեսությանը հասցվող վնասների, քանի որ էլէներգիայի սակագնի բարձրացումը ուղղակի ազդում է տնտեսվարողների մրցունակցության վրա մի կողմից և այլ արտադրատեսակների շղթայական թանկացման վրա մյուս կողմից: Սակայն նաև այս տեսակետից շատ ավելի խոշոր խնդիրները պարբերաբար ի հայտ կգան առաջիկայում, եթե համակարգը արմատապես չկարգավորվի: Դրա համար անհրաժեշտ են բազմաթիվ հետևողական քայլեր, որոնցից հիմա շատ հպանցիկ ուզում եմ առանձնացնել ընդամենը երկուսը:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս