Բաժիններ՝

Մադրիդյան սկզբունքների հիման վրա տևական կայուն խաղաղությունն անհավանական մի բան է. Արման Մելիքյան. Tert.am

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է՝ հաշվի առնելով, որ մեր և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումների նոր փուլ է սկսվել:

«Թեև նախկինում ևս հրադադարի պարբերական խախտումներն ու բաժանարար գծի երկայնքով իրավիճակը թեժ պահելն ադրբեջանական շանտաժի քաղաքականության կարևոր բաղադրատարրեր էին, այժմ՝ իրավիճակի որակական փոխակերպման հետևանքով, պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է»,- ասել է նա:

-Պարո՛ն Մելիքյան, վերջին շրջանում կրկին սահմանին լարվածությունը ադրբեջանական կողմը մեծացնում է, ինչո՞վ է դա պայմանավորված:

– Մեր և հարակից տարածաշրջաններում աշխարհաքաղաքական զարգացումները նոր փուլ են թևակոխել: Թեև նախկինում ևս հրադադարի պարբերական խախտումներն ու բաժանարար գծի երկայնքով իրավիճակը թեժ պահելն ադրբեջանական շանտաժի քաղաքականության կարևոր բաղադրատարրեր էին, այժմ՝ իրավիճակի որակական փոխակերպման հետևանքով, պատերազմական գործողությունների վերսկսման վտանգն էապես աճել է:

-Նկատելի՞ է արդյոք բանակցային գործընթացների տեղաշարժ՝ հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահների տարբեր նպատակներով հանդիպումները, տարբեր հայտարարությունները, անգամ նաև Արտաքին գործերի նախարարների մակարդակով և եթե այո, ապա ինչ սպասելիքներ կարող են լինել: Օրերս նաև հրապարակում եղավ, որ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իգոր Սերգունը Երևանում է եղել, Բաքու էր մեկնել ԱՄՆ միջազգային էներգետիկ հարցերով պետդեպարտամենտի համակարգողը: Նախադրյալներ տեսնո՞ւմ եք, որ բանակցային գործընթացում կարող է առաջընթաց նկատվել:

– Պետք է իրատես լինենք՝ Մադրիդյան սկզբունքների հիման վրա տևական կայուն խաղաղություն հաստատելը անհավանական մի բան է: Եթե այդ սկզբունքների որոշ դրույթներ չվերանայվեն ու դրանցում առկա էական բացերը չլրացվեն նոր գաղափարներով, ապա դրանց կիրառմամբ առկա ստատուս քվոյի խախտումը կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե հակամարտության կողմերից մեկը ստիպված լինի իր ռազմական կամ դիվանագիտական կապիտուլյացիայի մասին հայտարարել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս