Բաժիններ՝

Մեր մրցակիցները փորձում են գնել տիտղոսները. Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչը հայտարարել է, որ ի տարբերություն իրենց մրցակիցների, իր ակումբը չի պատրաստվում թանկարժեք գնումներ կատարել: Մոուրինիոն ԱՄՆ-ում շփվել է լրագրողների հետ, որտեղ «Չելսին» նախամրցաշրջանային մրցաշար է անցկացնում:

«Երբ Ռոման Աբրամովիչը նոր էր դարձել «Չելսիի» սեփականատերը, ակումբը փաստացի գնեց տիտղոսը: Ես նկատի ունեմ, որ մենք հաղթեցինք ֆուտբոլիստների թանկարժեք ձեռքբերումների և ներդրումների հաշվին: Իսկ հիմա չեմպիոնությունը գնել փորձում են «Չելսիի» մրցակիցները: Դա փորձում է անել նրանցից յուրաքանչյուրը: Մենք կաշխատենք պայքարել տիտղոսի համար և առանց մեծ ֆինանսական հոսքերի նորից չեմպիոն դառնալ»,- ցիտում է Մոուրինիոյին Sky Sports-ը:

Շաբաթ Հյուսիսային Կարոլինայում «Չելսին» հանդիպում է ունեցել «ՊՍԺ»-ի հետ: Պորտուգալացին կարծիք է հայտնել, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի որոշ հանդիպումներ կարող են անցկացվել ԱՄՆ-ում:

«Հնարավոր է, որ մենք կարողանանք մի քանի խաղ անցկացնել այստեղ, որովհետև ԱՄՆ-ում տրիբունաները ֆանտաստիկ աջակցություն են ցուցաբերում»,- ասել է Մոուրինիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս