Բաժիններ՝

Marvel-ը կապահովի Սարդ-մարդուն նոր թշնամիներով

Սարդ-մարդուն նվիրված նոր ֆիլմերում նրա հակառակորդները կլինեն չարագործներ, որոնք նախկինում չեն հայտնվել կոմիքսի էկրանավորումներում: Այս մասին Coliider հանդեսին տված հարցազրույցում ասել է Marvel-ի ղեկավար Քևին Ֆեյջը:

Ըստ նրա՝ Սարդ-մարդուն նվիրված Marvel-ի և Sony Pictures-ի համատեղ նոր նախագծերի կարևոր առանձնահատկությունն այն է, որ հերոսը պետք է սովորի գործել այլ հերոսների հետ, որոնք զգալիորեն մեծ են նրանից:

«Մինչ այս պահը մյուս ֆիլմերում, որոնց մի մասը լավագույնն էր իր տեսակում, նա միակ հերոսն էր, իսկ հիմա՝ ոչ: Նա ուղղակի արտասովոր ունակություններով տղա է՝ Քվինսից, որին հետևում են մյուս հերոսները»,- նշել է Ֆեյջը:

Իսկ սկսնակ ռեժիսոր Ջոնաթան Ուոթսի ընտրությունը Քևին Ֆեյջը բացատրում է նրանով, որ ստուդիայի ղեկավարության յուրաքանչյուր հանդիպման ժամանակ նա առաջարկում էր նոր ու ավելի հետաքրքրիր գաղափարներ. «Արդյունքում՝ որոշեցինք, որ պատրաստ ենք 2 տարի կորցնել բայց ֆիլմի աշխատանքներով զբաղվել հենց այդ մարդու ընկերությունում»:

Սարդ-մարդու դերը այս անգամ բաժին է ընկել բրիտանացի դերասան Թոմի Հոլենդին: Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա 2017թ.:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս