Բաժիններ՝

Պաղեստինցիները ծրագրում են դեսպանություն բացել Վատիկանում

Պաղեստինի իշխանությունները մտադիր են մի քանի ամիս անց դեսպանություն բացել Վատիկանում: Այս մասին այսօր հայտարարել է Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքին, հայտնում է newsru.com-ը:

«Մենք Վատիկանի հետ ստորագրել ենք պատմական համաձայնագիր, որը սահմանում է բազմաթիվ երկրներում ներկայացված կաթոլիկ եկեղեցու հարաբերությունները պաղեստինյան պետության հետ: Այդ համաձայնագրում առկա է փաստացի ճանաչում: Հնարավոր է՝ մեկ-երկու ամսից Վատիկանում բացենք մեր դեսպանությունը»,-ասել է պաղեստինցի նախարարը:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Վատիկանն ու Պաղեստինի Ինքնավարությունը ավարտել էին աշխատանքը երկու երկրների փոխհարաբերությունների լիամասշտաբ պայմանագրի վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս