Գագիկ Բեգլարյան. Ես ոչ թե աշխատանքից եմ հաճույք ստանում, այլ ծառայելուց

«Ավելի լուրջ հարցեր տվեք, Կառավարության կազմը որոշում է յուրաքանչյուր քաղաքական ուժի կուսակցություն»,- Ազգային ժողովում 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իր՝ նոր կառավարության կազմում ընդգրվելու հնարավորությանը` ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանը:

Իսկ հարցին, թե կցանկանա՞ք շարունակել աշխատել նույն պաշտոնում, նա պատասխանեց. «Ես միշտ ուրախ եմ ծառայեմ իմ ժողովրդին, անկախ նրանից` դա որտեղ կլինի` նախարարի պաշտոնում կլինի, թե որտեղ կլինի` ես ոչ թե աշխատանքից եմ հաճույք ստանում, այլ ծառայելուց: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

Տեսանյութեր

Լրահոս