Gallup. Սերժ Սարգսյանը կհավաքի ամենաշատ ձայները, ամենաքիչը` Վարդան Սեդրակյանը

1020 հարցվածների 66 տոկոսը նախագահական ընտրություններին կքվերկի գործող նախագահ Սերժ Սարգսյանի օգտին: Հարցումներն իրականացրել են  Հայաստանի սոցիոլոգիական ասոցիայիայի և Baltic Surveys\ Gallup Organization կամզակերպության կողմից:

Galleup-ի ներկայացուցիչ Ռասա Ալիշաուսկիենեն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ հարցվողների 10 տոկոսն ասել է, որ քվեարկելու է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, Պարույր Հայրիկյանի օգտին՝ 4տոկոսը, Հրանտ Բագրատյանի օգտին՝ 4 տոկսը, Արամ Հարությունյանի օգտին՝ 1 տոկոսը, Անդրեաս Ղուկասյանի օգտին՝ 0,3 տոկոսը, Արման Մելիքյանի օգտին՝ 0,2 տոկոսը, Վարդան Սեդրակյանի օգտին՝ 0,1 տոկոսը: Հարցվածների 16 տոկոսը պատասխանել է, որ չգիտի՝ ում օգտին է քվեարկելու:

Հարցվածների 21 տոկոսն ասել է, որ երբեք չի քվեարկի Հրանտ Բագրատյանի օգտին, 18 տոկսսը` Պարույր Հայրիկյանի օգտին, 17 տոկոսը` Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, 17 տոկոսը` Արամ Հարությունյանի օգտին, 15 տոկոսը` Արման Մելիքյանի օգտին, 15 տոկոսը` Վարդան Սեդրակյանի օգտին, 13 տոկոսը` Սերժ Սարգսյանի օգտին, 6 տոկոսը` Անդրեաս Ղուկասյանի օգտին: Հարցին չի պատասպանել 19 տոկոսը:

Հարցումներն անցկացվել են հունվարի 15-23-ը: Հարցմանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 1020 չափահաս բնակիչներ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս