Այս օրերին Ադրբեջանում էր գտնվում Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը: Նշենք, որ Ադրբեջանը հանդիսանում է Չեխիա նավթի խոշորագույն մատակարարը, որին բաժին է ընկել ներմուծման 42 տոկոսը: Բայց Բաբիշն ու Ալիևն միայն գազային և էներգետիկ ոլորտում համագործակցության հարցեր չէ, որ քննարկել են, օրակարգում եղել է նաև ռազմական ոլորտը:
168.am-ը գրել էր, որ Ադրբեջանը Սլովակիայի հետ 210 միլիոնի գործարք կնքեց, որով SAM-120 ավտոմատ ականանետեր են մատակարարվելու։ Նույն ժամանակ տեղեկություն տարածվեց, որ Բաքուն ցանկանում է գնել շվեդական JAS 39 Gripen E/F բազմաֆունկցիոնալ կործանիչներ: Գործարքը գնահատվել է մոտ 6,5 միլիարդ դոլար։ Իհարկե, դեռ պարզ չէ՝ ադրբեջանական մտադրության մասին տարածված տեղեկությունը կդառնա՞ ինչ-որ պահի շոշափելի պայմանագիր, թե՞ ոչ: Վերջին դեպքում մի նրբություն կա, ինչին անդրադարձել ենք մեկ այլ վերլուծությունում: