«Սա փաստում է նրա մասին, որ Արցախի հարցը փակված չէ։ Երբ մեզ կերակրում էին նրանով, թե միջազգային հանրությունը պահանջում է, որպեսզի նշաձող իջեցնենք՝ սա վառ ապացույցն է այն բանի, որ նման պահանջ չի եղել միջազգային հանրության կողմից և նշաձողը չի իջեցվել։ Սա պատասխան է՝ ուղղված ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև այն գործիչներին, որոնք մտածում են, թե Արցախի հարցը փակված է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Գալստյանը։
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Այն ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։