Օնլայն տաքսի ծառայությունները կբերվեն հարկային դաշտ․ օրերս Կառավարությունն ընդունել է համապատասխան նախագծերի փաթեթը: Առաջարկվում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք` յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ:
Քաղաքացիների պնդմամբ՝ եթե մի ժամանակ Հալաբյան փողոցից Կոմիտաս հասնելու համար վճարում էին 700-900 դրամ, ապա հիմա 1100-12000 դրամ են տալիս: Կասկադից Մալաթիա-Սեբաստիա գնալու համար՝ 1200 դրամի փոխարեն՝ 2100 դրամ է պահանջվում, Մոնումենտից Կենտրոն հասնելու համար՝ 800 դրամի փոխարեն՝ 1600, Բաղրամյանից Քոչար՝ 1000-1200 դրամ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հուլիսի 29-ին պաշտոնական գրությամբ դիմել է ՄՊՀ` օնլայն տաքսիների ոլորտում տեղի ունեցող գործընթացների, և տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտումների դեպքում օրենքով սահմանված կարգով առաջարկել է իրականացնել անհրաժեշտ գործողություններ։