Հանձնաժողովի կողմից հաստատված սակագներով, բնակչությունը հիմա գրեթե 40 տոկոսով ավելի շատ է վճարում գազի համար, քան խոշոր սպառողները։ Առանձին սպառողների հետ տարբերությունը նույնիսկ անգամների է հասնում։ Բայց հանձնաժողովը որոշել է բոլորի համար անփոփոխ թողնել սակագները, որքան էլ վերջին տարիներին դոլարի էժանացման արդյունքում պարտավոր էր նվազեցնել բնակչությանը վաճառվող գազի սակագինը։
Այս բոլոր քայլերը լինելու են ի վնաս ոչ միայն գործող բիզնեսի, այլև ներդրումների, ու առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների, որոնց կարիքը տնտեսության մեջ չափազանց մեծ է։ Վերջին տարիների անվտանգային խնդիրների ու անկայունության հետևանքով, առանց այդ էլ օտարերկրյա կապիտալը պատրաստ չէ գալ Հայաստան, նույնիսկ եղածներն են հեռանում։ Իսկ նման քայլերով իշխանություններն ավելի են խորացնում այս իրավիճակը՝ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։
Գրեթե մեկ ու կես տարում պակասել են 551 մլն դոլարով, բայց այդ մասին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ֆեյսբուքյան գրառումները չենք տեսնում։ Պահուստները նրա համար հավանաբար այլևս կարևոր «ֆինանսական ու մակրոտնտեսական գործոններ» չեն, որոնք բարձրացնում են տնտեսության վարկանիշը։ Մարդկանց զբաղեցնելու համար հիմա ավելի արդիական թեմաներ կան, ասենք՝ ձվածեղ պատրաստելն ու տոլմա փաթաթելը։