Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Տիրոջը հետևող յուրաքանչյուր անձ ուշադիր լինելու պարագայում կնկատի Տիրոջը փառաբանելու բազմաթիվ պատճառներ՝ այն մի շարք բարիքները, որ Աստված շնորհել է իրեն և ողջ տիեզերքին: Եկեղեցու հայրերից մեկը մատնանշում է այդ պատճառները՝ ասելով. «Գիշերով տեսնում ես երկինքը՝ զարդարված աստղերով, որոնց մեջ փայլում է լուսինը, նրանք ծառայում են քեզ, փառաբանիր Արարչին՝ «լուսինն ու աստղերը՝ գիշերվա տիրակալ» (Սաղմոս 135:9):