Ես խորհրդարանի ամբիոնից ասել եմ, որ մեր սահմանները մեկ թվականի քարտեզով չեն։ Նախկինում գուցե իրադրության այլ պատճառով մի քիչ դժվար էր սա ներկայացնելը, բայց տեսեք՝ 2024 թվականին որոշում է Բաղանիս, Բաղանիս-Այրում, Ոսկեպար-Ասկիպարա-Կիրանց-Խեյրիմլի ինչ-որ հատվածներ։ Այստեղ մենք ունենալու ենք 2024 թվականի քարտեզ, հիմնված նախկին որևէ քարտեզի հիման վրա։ Այս տարի հնարավոր է՝ մենք այլ հատվածներ սահմանագծենք, որը կֆիքսվի 2024 թվականի քարտեզով, բայց ակնհայտորեն մենք այս տարի ամբողջը չենք ավարտելու։ 2025 թվականի քարտեզ էլ է լինելու, մեծ հավանականությամբ, 2026 թվականի էլ։
Հայաստանի քաղաքացիներն ու համայն հայությունն այս օրերին շատ հստակ ու հատու պատասխանեցին Ալեն Սիմոնյանի այն պնդմանը, թե փնտրում է մեկին, որը կպնդեր, թե Տավուշի չորս գյուղերը հայկական են։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ Տավուշի 4 գյուղերի վերաբերյալ բոլոր հարցերին Նիկոլ Փաշինյանը մանրամասն պատասխանել է իր ասուլիսի ժամանակ, հետևաբար` ավելացնելու որևէ բան չունի։