«Եթե Վրաստանի իշխանությունների կողմից որոշ սխալներ թույլ չտրվեն, ապա այս ակցիաները դեպի մարման կգնան, բայց որոշ ակտիվություն ընդդիմության կողմից սպասվելու է։ Ընդդիմությունը փորձելու է իրավիճակն օգտագործել, նույնիսկ, եթե օրենքի նախագիծը հետ կանչեն, քանի որ կարողացան այդ հարցի շուրջ ակտիվորեն քաղաքական ու հասարակական դաշտի ներկայացուցիչներին հանել փողոց»,- նշեց Ջոնի Մելիքյանը։