Զարհուրելի էր բանախոսի «ամփոփիչ ներածական խոսքը»։ Հայ-ադրբեջանական «հարաբերություններին» վերաբերող առաջին իսկ նախադասությունն ակնառու ցուցադրեց, որ ԼՂ հայաթափումը, երկրիս կառավարիչների հաշվարկներով, պետք է հանգուցալուծեր հիմնախնդիրը և բարեկամություն հաստատեր մեր թյուրքախոս հարևանների հետ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ազգային աղետից հետո ավետել, որ «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ հրավիրված մամլո ասուլիսին հայտնեց, որ դասագրքի առնչությամբ իրենց վերապահումներին ու դիտարկումներին ՀՀ ԿԳՄՍՆ-ն, արդեն մեկ ամիս է, որևէ ձևով չի արձագանքում:
2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ իրենց բոլոր հանդիպումները Բրյուսելում վկայում են մեկ բանի մասին՝ Փաշինյանը բրյուսելյան իր հանդիպումների տրամաբանության մեջ բանակցել է՝ բացառապես հաշվի չառնելով Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ինքնորոշման իրավունքը։