«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանն է։
«Մեր հողերի մեծ մասը թշնամու հսկողության տակ է, չենք կարողանում մշակել։ Օրինակ, ցորեն չենք կարողացել ցանել, որովհետև մեխանիզատորը վախենում է դաշտ դուրս գալ, ի՞նչ իմանանք, որ պահին թշնամին կկրակի։ Հո մենք պայմանագիր չունե՞նք կնքած թշնամու հետ, թե որ ժամանակ չպետք է կրակի, անկանխատեսելի է, ցանկացած պահի կարող է կրակել, տեսանք՝ տեխնիկան մտավ դաշտ, կրակեն, դրա պատասխանն ո՞վ է տալու։ Սա է պատճառը, որ վար ու ցանքս չենք արել։ Այս 20-30 տոկոսն էլ մի կերպ ենք մշակել, թեթևակի գարի ենք ցանել»,- նշեց Արտյոմ Երանոսյանը։