Արդյո՞ք այստեղ չկա բարոյականության հետ կապված խնդիր, երբ միևնույն է՝ զինվորի մահ ունենում ենք, ինչո՞ւ չէ՝ գործարքի հոտ, ինչպես 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակը ցույց կտա:
Հետաքրքրականն այն է, որ և՛ Ալիևը, և՛ Էրդողանը, և՛ Չավուշօղլուն դեմ են Հայաստանում իշխանափոխությանը։ Նրանք բոլորն էլ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին՝ հայաստանյան ընդդիմությանը, գեներալիտետին, Արցախն ադրբեջանական չհամարողներին, խաղաղության կեղծ պայմանագրի կնքման դեմ հանդես եկողներին անվանում են ռևանշիստներ։ Ընդ որում, նույն ձևակերպումն են կատարում հայաստանյան ընդդիմադիրների մասին նաև Փաշինյանը և ՔՊ-ականները: Պատահականությո՞ւն է: Իհարկե ոչ: