ՌԴ պաշտոնյաները շարունակում են ՀՀ իշխանություններին զգուշացնել եվրաինտեգրման հետևանքների մասին: «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը նշել է, որ անհնար է միաժամանակ անդամակցել ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին, քանի որ այդ միություններն ունեն տարբեր մաքսային և սակագնային կարգավորումներ, դրանք, ըստ էության, տարբեր տնտեսական բլոկներ են:
«Հայաստանի Հանրապետության վերջին արձագանքները կարելի է ընկալել՝ որպես մերժում Ռուսաստանին, այդ մասին ուղիղ չի հայտարարվում, սակայն արձագանքները թույլ են տալիս ենթադրել, որ Հայաստանը հետարքրքված չէ Ռուսաստանի նախաձեռնություններով, սա արվում է՝ ցույց տալով հիասթափություն և ընթացք դեպի Արևմուտք այդ ֆոնին։ Եթե Ռուսաստանը մեծ հետևողականություն չցուցաբերի, և ես կարծում եմ՝ չի ցուցաբերի, ապա այս առաջարկն այդպես էլ կմնա առաջարկի փուլում և չի վերաճի եռակողմ հանդիպման նախաձեռնության։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է Հայաստանի նկատմամբ հրապարակային նորանոր պահանջներ հնչեցնել։