168.am-ի հետ զրույցում Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղի ղեկավար Ռուսլան Առստամյանը խոսելով շրջափակման հետևանքով գյուղում ստեղծված իրավիճակի մասին, նկատեց՝ գյուղն ապրում է այնպես, ինչպես շրջափակումից առաջ, քանի որ 44-օրյա պատերազմից հետո լինելով ադրբեջանական դիրքերին շատ մոտ, միշտ էլ դժվարությունները հաղթահարելով է ապրել։