«Կանանց զինծառայության անցնելու համատեքստում մի կարևոր հանգամանք պետք է հաշվի առնել: 6 ամսվա ծառայություն է լինելու: Այս պահին քննարկում են նաև ամսվա աշխատավարձի չափը, որը կարծես թե մինչև 100 000 դրամ է լինելու, և 6 ամիս հետո պատվո վճար՝ 1.5 միլիոն դրամ: Դրանից հետո կանայք հաշվառվելու են պահեստազորում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: