168.am-ի հետ զրույցում Միջազգային կառույցներում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն անդրադառնալով Շառլ Միշելի այս հայտարարությանը, ասաց, որ բոլորի մոտ ընկալումն այնպիսին է, որ խոսքն ադրբեջանցի հանցագործների մասին է, որովհետև այլ համադրելի իրավիճակ չկա, որի նկատմամբ կարելի կլիներ այդ արտահայտությունը՝ «մոլորվածները», կիրառել։