«Նռնաձորից նորից հարթավայր է սկսվում, մինչև Նռնաձոր՝ Ադրբեջանի կողմից ճանապարհ կա։ Վահագն Խաչատրյանն անհեթեթ բաներ է դուրս տալիս։ Որտեղի՞ց պիտի միլիարդներ հոսեն, եթե միջանցքը մերը չէ։ Երկրորդ, եթե խոսքը վերաբերում է Նախիջևան-Ադրբեջան բեռնափոխադրումներին, տարեկան ծավալն առավելագույնը 200 հազար տոննա է։ Լոգիստիկայի տեսանկյունից՝ Հայաստանի ամբողջ ապրանքաշրջանառությունն արտաքին աշխարհի հետ տարեկան 4-5 մլն տոննա է։ Հայաստանի տարածքը 30 հազար քառ․ կմ է, բնակչությունը՝ 3 մլն։ Իսկ Նախիջևանը թերզարգացած մի տարածք է»: