Սեպտեմբերի 14–ին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, թե իր վարչապետության օրոք չի եղել մի դեպք, երբ բանակը որևէ հարց բարձրացնի, և ինքն այդ խնդիրը չլուծի՝ առնվազն ֆինանսական առումով: Այս հայտարարությունը Փաշինյանն արել է ի պատասխան իր թիմակցի՝ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին՝ ի՞նչ է արել հաղթանակ ապահովելու համար: «Էդքան քննադատված Սու-30ՍՄ-ի […]