Մանդատները վերցնել-չվերցնելու, առհասարակ ընդդիմության հետագա աշխատանքի գլխավոր խնդիրն այն է, թե ի՞նչ մարտավարություն ենք որդեգրում, առաջիկայում ի՞նչ է ծրագրվում։ Այս հարցի շուրջ բավական եռանդուն, բաց և անկեղծ քննարկում է տեղի ունենում և՛ մեր միավորների ներսում, և՛ ընդդիմադիր տարբեր քաղաքական միավորների միջև։ Մենք չենք համակերպվելու այս իրավիճակի հետ, հինգ տարի չենք նստելու և սպասելու հաջորդ ընտրություններին։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։