«Պարզ է, չէ՞, որ էդ պատմության դասագրքերը հետնիկոլյան ժամանակներում ես անձամբ խոստանում եմ՝ հրապարակում մի հատ մեծ խարույկ եմ վառելու, հատ-հատ դպրոցներից հավաքելու եմ և այրելու եմ, որովհետև սուտը պիտի այրել. սուտը պիտի այրվի հրապարակներում»:
Ադրբեջանի նախագահը մի կողմից՝ միջազգային տարբեր կառույցներում հայտարարում է, թե «խաղաղության աղավնի է» և պատրաստ է Հայաստանի հետ «հաստատել խաղաղություն», սակայն մյուս կողմից՝ տարբեր առիթներով ցուցադրում է իր «երկաթե բռունցքը»՝ ասելով, որ «այն միշտ գործելու է Հայաստանի դեմ»։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, սակայն, համոզված է, որ այս ժամանակահատվածում ցանկացած հարթակ պետք է օգտագործվի արցախահայերի, առհասարակ հայության համար կարևորություն ունեցող բոլոր հարցերը բարձրաձայնելու համար, այդ թվում՝ գերիների, պատանդների հարցը։