«Այնտեղ մի ուղղություն կա դեպի Գետիկ, այնտեղ էլ մեծ ուժեր են կենտրոնացված։ Այս պահին հիմնականում վտանգ չկա։ Գյուղից կրակի օջախը հեռու է։ Կրակը 3 թևով էր՝ հարավային ուղղությամբ գյուղի դիմացի անտառում նորատունկ ծառեր կան, վտանգը մեծ էր, որ կրակը կարող էր հասնել նաև այնտեղ։ Հրշեջներն այդտեղի կրակը մի կերպ են մեկուսացրել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Ստեփանյանը։
ԲՐՈՒՑԵԼՈԶ՝ ՄԱՐԶՈՒՄ. ՏՈՏԱԼ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔԸ. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՄՍԻՑ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻՑ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
168.am-ի հետ զրույցում Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը խոսելով Արծվաշենի հետագա ճակատագրի մասին և պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում աստիճանաբար մոռացվում Արծվաշենի թեման, ասաց՝ խնդիրն այն է, որ այդ պասիվությունը պայմանավորված է նրանով, որ այսօր թվացյալ բանակցային գործընթաց է իբրև թե տեղի ունենում, Ալիևը Բաքվից հաթաթա է տալիս, հայկական կողմն էլ դրան չի պատասխանում պատշաճ ձևով։