Մենք ապրում ենք ատոմիզացման, թշնամության և ատելության տարածման ժամանակաշրջանում. հիմա քաոսի ժամանակներ են։ Ցավալիորեն, այս ամենի գեներացնողն անխուսափելիորեն երկրի այս իշխանությունն է, որովհետև, եթե անհատները որակապես կարողանում են փոխել իրենց նեղ շրջապատը, ապա հասարակության որակը փոխում են կառավարիչները։
«Ե՞րբ է գալու ժամանակը, որ ասեն, թե ո՞րն է իրենց օրակարգը։ Եթե իրենց օրակարգն Արցախից ձերբազատվելն է, ապա դա օրակարգ չէ, դա հանձնվել է, զիջել ու պարտություն՝ բոլոր առումներով։ Եթե դա է օրակարգը, ուրեմն իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու. «եթե» եմ ասում զուտ խոսքս կառուցելու համար։ Ասել եմ ու նորից կրկնեմ՝ Արցախից հրաժարվողն ուրացող է. ուրացող է իր նախնիների գերեզմաններով ու գալիք սերնդով»,- ասաց Բագրատ սրբազանը։