«Եթե այսօր որևէ մեկն ասում է, որ չգիտի, թե որտեղ են այդ սահմանները, նշանակում է, որ անկախացած 12 հանրապետությունները, ներառյալ՝ Ռուսաստանը, իր սահմանները չգիտի՝ որտեղ է։ Երեկ ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որ ցուցադրում էր քարտեզը, դա 1991 թվականի քարտեզներով էր գծված, որը գծել է խորհրդային շտաբը։ Այդ քարտեզի ներսում կան «անկլավները», Իսկ 1927 թվականին Արծվաշենը եղել է ՀՀ տարածքում, որը հետո Ադրբեջանը վերցրել է։ Եթե սահմանները գծվեն այդ քարտեզով, մեզ համար շահեկան կլինի, թե ոչ, խիստ կասկածում եմ՝ Ադրբեջանը պատրվակներ կփնտրի այլ ձևերով սահմանազատումն իրականացնելու»,- շեշտեց մեր զրուցակիցը։