Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ շինծու մեղադրանքով արգելված է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։ Եւ սա առաջին ու միակ դեպքը չէ։ Ցավալի է, բայց փաստ, որ ինչպես եւ Ադրբեջանում, Հայաստանում եւս գոյություն ունի հայկական շահերի պաշտպանների «սեւ ցուցակ»։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հուլիսի 12-14-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր։ Այցի ընթացքում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության նախագահի, պետական նախարարի, արտաքին գործերի նախարարի, անվտանգության խորհրդի քարտուղարի, մարդու իրավունքների պաշտպանի հետ: