Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը, որից հետո ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարց ուղղեց Սուրեն Պապիկյանին, նախ՝ առաջնագծի կահավորման մասին։