ՀՀ առողջապահության նախարարությունն ամիսներ առաջ կատարեց օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ հիվանդանոցների և այլ բժշկական կազմակերպությունների տնօրենների համար այլևս պարտադիր չէ բժշկական կրթություն ունենալը։
Այս տարվա հունիսի 7-ին 168.am-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի միջնորդությամբ Լյովա Գարուշի Գասպարյանը և Մարիա Լյովայի Գասպարյանն ընդունվել են անվճար կլինիկական օրդինատուրա: