Սուրբ Պատարագի առաջին մասը սկսվում է պատրաստությամբ: Պատրաստությունը բաղկացած է զանազան արարողություններից և ծիսական հատուկ աղոթքներից, որոնք մատուցվում են քահանայի կողմից՝ իբրև Սբ. Պատարագի խորհրդի պատրաստություն: Քահանան, նախապատրաստական աղոթքներ կարդալով, ինքն իրեն հոգեպես պատրաստում է՝ խնդրելով Աստծուց իրեն արժանի դարձնել Սբ. Պատարագի մատուցմանը:
Խունկը ոչ միայն անուշահոտություն է տարածում, այլ նաև ախտահարում է միջավայրը: Միջնադարի բժիշկ Ամիրդովլաթ Ամասիացին վկայում է, որ խունկը ամրացնում է հիշողությունը, առողջացնում բանականությունը, օգնում է քաղցկեղային հիվանդություններին ու մազաթափության դեպքում, մաքրում է մաշկը տարբեր տեսակ բորբոքումներից: Հնագույն ժամանակներից խունկը համարվել է հականեխիչ: