Ահա այդ պատճառով է, որ այսօր մեկ անգամ ևս առաքյալի հետ կրկնում եմ, որ աստվածային իմաստությունն ու աստվածային զորությունը «խաչված Քրիստոսի» վարդապետության մեջ է: Երանի՜ թե ազգերն ու լեզուները գիտենային հաշտարար տրամադրություններով, Ավետարանի ոգու համաձայն, Խաչի քարոզության ըմբռնումով հասկանալ մեկմեկու, լրացնել միմյանց «շահերն» ու հիմք գցել խաղաղության համար: Իսկ մինչ այդ մենք և՛ս կրկնենք Պողոս առաքյալի հետ. «Իսկ որովհետև հրեաները նշան են հայցում, և հեթանոսները իմաստություն են փնտրում, մենք քարոզում ենք խաչված Քրիստոսին», որին միայն վայել է փա՜ռք, պատիվ և երկրպագություն: Ամեն: